ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ՝ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ՝ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

951

Աշխատավորների միջազգային  օրը նշվեց նաև Երևանում:  Այն սկսվեց արդեն ավանդական դարձած քայլերթով: Նշենք, որ աշխարհի շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում,  մայիսի 1-ին Աշխատանքի միջազգային օրն է նշվում: Սակայն  այն ի սկզբանե Աշխատավորների համերաշխության միջազգային օր է կոչվել և նշվել: Այս օրվա նախապատմությունը սկսվել է 1886թ. մայիսի 1-ին, երբ ամերիկացի աշխատողները գործադուլ  են կազմակերպել և ութ ժամյա աշխատանքային օր պահանջել: Սակայն այդ գործադուլը և ուղեկցվող հանրահավաքը ավարտվել են  ոստիկանության հետ արյունալի բախումներով:  Բայց հետագայում այն սկսեց նշվել բազմաթիվ երկրներում: Առաջին անգամ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը  նշվել է  1890 թվականին Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և մի շարք այլ երկրներում:  

 Մայիսի 1-ը երկար ժամանակ եղել է  հեղափոխության,  անհաշտ  դասային պայքարի խորհրդանիշը, «քաղաքական գույներ» է ունեցել և նշվել է  ցույցերով` զարդարված քաղաքական գործիչների, արտադրության առաջնորդնի դիմանկարներով, կարգախոսերով, կոչերով, պաստառներով և ժողովրդական տնտեսության այս կամ այն ճյուղի, գիտության, մշակույթի ձեռքբերումների գծապատկերներով: Սակայն աստիճանաբար այս ամենը վերացավ:

Հիմա այս տոնը նշվում է մայիսի 1-ին կամ մայիսի առաջին երկուշաբթի օրը աշխարհի արդեն 142 երկրներում: Որոշ երկրներում ժողովրդին դրոշի միության տակ հավաքելու ավանդույթը դեռ պահպանվել է, բայց շատ երկրներում էլ սա, միևնույն է, քաղաքական տոն չէ, այլ հենց Աշխատանքի օր, միայն  գարնանային պայծառ տոն, երբ ազգային տոնախմբություններ, հետաքրքիր ելույթներ, տոնավաճառներ, խաղաղ երթեր և բազմաթիվ ժամանցային միջոցառումներ են կազմակերպվում:

Ի դեպ,  կան նաև որոշ երկրներ,  որտեղ Աշխատանքի  օրը  նշվում է այլ ժամանակ, դրանց թվում են, օրինակ` ԱՄՆ-ը և Ճապոնիան: Իսկ ավելի քան 80 երկրներում Աշխատանքի օրը չի նշվում:

Նշենք, որ  Երաևանում  Աշխատանքի օրվա կապակցությամբ քայլերթը կազմակերպել էր Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը:
Երթի նպատակն էր հրապարակայնորեն ներկայացնել աշխատողների շահերը, բարձրաձայնել  աշխատանքային  հարաբերություններում  առկա խնդիրները, ինչպես նաև Հայաստանի աշխատավորներին ողջ աշխարհի աշխատավորների շարժման մասը դարձնել։
Երթը մեկնարկեց 11:30-ին Ավետիք Իսահակյանի արձանի մոտից: Հյուսիսային պողոտայում այն միացավ  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) երթին և շարունակեվեց,  ավարտվեց  Հանրապետության  Հրապարակի մոտ: Երթի մասնաիցները  ոչ միայն շնորհավորում էին միմյանց, այլ նաև հիշում զվարճալի պատմություններ իրենց առաջին աշխատանքի և  առաջին աշխատավարձի հետ կապված:

Արմենուհի Օվսեպյան

4-րդ կուրս

Կիսվել