ԵՐԳՈՂ ՆԵԼԼԻՆ

ԵՐԳՈՂ ՆԵԼԼԻՆ

1091

«Դեռ ծնված օրվանից երաժշտության տակ էր քնում»,- ասում է Նելլիի հայրիկը:

Հենց այդ վաղ տարիքից էլ Նելլիի մոտ նկատեցին երաժշտական ունակությունները: Նրա հայրը մեծ ցանկություն ուներ, որ նա հաճախի ջութակի, քանի որ դա նրա սիրած գործիքն էր: Տարիներ անց այդպես ել եղավ: Ջութակին զուգահեռ նա սկսեց հաճախել վոկալի դասերի և մեծ հաջողությունների հասավ՝ մասնակցելով տարբեր համերգների:

Այսօր Նելլին արդեն չափահաս է: Դժվար է պատկեարցնել, բայց պատրաստվում է դառնալ լրագրող: Իսկ ջութակի դասերը արդեն անցյալում են:

-Երբեք չէի պատկերացնում, որ ջութակ նվագելը իրենից այդքան մեծ դժվարություն է ներկայացնում, սակայն եթե այն տարիքում իմանայի, երբեք չէի համաձայնվի գնալ դասերի,- ասում է Նելլին:

Այսօր նա մեծ ափսոսանքով է հիշում այդ ամենը: Տարիների ընթացքում վերաբերմունքը գործիքի հանդեպ փոխվեց: Չնայած դրան՝ նաև փաստում է, որ, բնավորությամբ անհանգիստ մարդ լինելով, չէր կարող ժամեր շարունակ տրամադրել ջութակին:

-Առաջին անգամ Նելլիին տեսել եմ հինգ տարի առաջ, քոլեջի առաջին կուրսում: Երբ բոլորը իրենց էին ներկայացնում, պատմելով, թե որտեղ են սովորել, Նելլին իրեն ներակայացնելուց հենց սկզբից ասաց, որ շատ է սիրում երաժշտությունը և արվեստը,- հիշում է նրա մտերիմ ընկերուհի Մարիաննան:

Նելլին պատմում է, որ շատ էր անհանգստանում մինչ համալսարան մտնելը: Նա միանգամից պետք է երկրորդ կուրս նստեր: Ասում է, որ դժվար է հարմարվել մի միջավայրի, որտեղ արդեն բոլորը իրար ճանաչում են, բայց փորձում էր չմտածել հաջորդ օրվա մասին:

Սեպտեմբերի մեկին, երբ դասի սկզբին խնդրեցին նրան ներկայանալ, կրկին եղավ այնպես, ինչպես հինգ տարի առաջ: Նելլին ներկայացավ և ասեց, որ շատ է սիրում երգել։ Այնուհետև բոլորը խնդրեցին, որ երգի: Նա կատարեց Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը և հենց առաջին օրվանից գրավեց բոլորի սրտերը:

-Շատ հեշտ եղավ հարմարվել նոր միջավայրին: Ինձ համար դա ամենակարևորն է, քանի որ լարված մթնոլորտում հնարավոր չէ ոչինչ անել։

Նրա համակուրսեցի Գայանեն նշում է, որ շատ չի շփվել Նելիի հետ, բայց նկատել է, որ էմոցիոնալ մարդ է, և նրա կերպարը միանգամից տպավորվել է իր մեջ: Չնայած դրան՝ Նելլին գիտի ինչպես կառավարել իր էմոցիաները և չափը չանցնել: Իսկ ամենաշատը իրեն դուր է գալիս Նելիի՝ դիմացինին լսելու և հասկանալու ունակությունը:

Համակուրսեցինրը նրան անվանում են երգող Նելլի և հենց այդպես են տարբերում կուրսում գտնվող մնացած Նելիներից:

Սիրարփի Գալստյան

4-րդ կուրս

Կիսվել