ՍՏՎԵՐԱՅԻՆ ՀԱՃՈՒՅՔԻ ԲԻԶՆԵՍԸ

ՍՏՎԵՐԱՅԻՆ ՀԱՃՈՒՅՔԻ ԲԻԶՆԵՍԸ

2167

Թեև մարիխուանան ամենատարածված թմրամիջոցն է Հայաստանում, և այն շատ հեշտ է ձեռք բերել, սակայն ներառված է ուժեղ ներգործության թմրամիջոցների ցանկում, իսկ կանեփի ցանքատարածությունների ոչնչացումը ոստիկանության պարտականություններից է: 

 Կան թմրանյութերի տարբեր տեսակներ, այսօր  կխոսենք Հայաստանում առավել տարածում ստացած և  օգտագործում ունեցող թմրամիջոցներից մեկի՝ մարիխուանայի մասին։ Մարիխուանա թմրամիջոցը ստացվում է կանեփի վերևի մասերից՝ օգտագործվում է մանրեցված և ոչ մանրեցված վիճակում։ Այն իր մեջ պարունակում է տետրահիդրոկաննաբինոլ։  Մարիխուանայի՝ մարդու օրգանիզմի վրա ունեցած ազդեցությունը պայմանավորված է կանեփի  բույսի մեջ առկա կաննաբինոյիդներով։   Օգտագործումից  փոխվում է մարդու վարքը՝ հաճախ առաջացնելով աննպատակ ծիծաղ։  Մանր չափերով  մարիխուանա տեսակի թմրամիջոցի օգտագործումից առաջացած արտաքին նշաններն են՝ աչքերի  բիբերի  լայնացում, շուրթերի և աչքերի կարմրություն, չափից  ավելի տեղաշարժումներ, իսկ խոշոր չափերի օգտագործումից՝ նեղանում են աչքերի բիբերը, բերանում առաջանում է չորություն, հազ, ձայնի և խոսակցականի կտրուկ փոփոխություններ, մարմնի թուլություն, անքնություն, արյան ճնշման բարձրացում, սովածության զգացում։  Մարիխուանան ունի օգտագործման երկու հիմնական ոլորտ։ Առաջին հերթին այն հոգեմետ, թմրեցնող  միջոց է։ Նյութի օգտագործման երկրորդ ոլորտը բժշկությունն է։ Ժամանակակից բժշկությունը մարիխուանան կիրառում է որպես պայքարի միջոց՝ քաղցկեղի, գլաուկոմայի, դեպրեսիայի, ՁԻԱՀ-ի, ներվային  աներեքսիայի, աստմայի, սուր միգրենի, մշտական գլխացավիերի դեմ։

Մարիխուանայի վերաբերյալ հանրությունը տարակարծիք է։ Մի մասը  պայքարում է թմրանյութերի օրինականացման համար, մյուս մասն էլ այն կարծիքին է, որ  անզիջում պայքար է անհրաժեշտ։

30 անձանց շրջանում մեր կատարած փոքրիկ հարցախույզի տվյալներով՝ 60%-ը կողմ է մարիխուանայի օրիականացմանը, 40%-ը՝ դեմ։  Արմեն Հարությունյանը (անունը փոխված է), ով արդեն 8 տարի է օգտագործում է մարիխուանա,  կողմ է մարիխունայի օրինականացմանը՝ նշելով, որ սեփական օրինակով է հասկացել, որ այն օգտակար է առողջության համար։ «Երբ ես օգտագործում եմ մարիխուանա,  իմ ուղեղի աշխատանքը եռապատկվում է։ Ես, լինելով   գիտական աշխատող, շատ անգամներ, երբ չեմ կարողանում որևէ բան խելքի բերել, դրա ազդեցության տակ միանգամից կարողանում եմ գտնել  ճիշտ լուծումը»։ Իսկ թե մարիխուանան թմրանյութ համարո՞ւմ է հարցին Արմենը պատասխանեց․ «Ոչ, քանի որ բառի  նշանակությունը ոչ մի կապ չունի մարիխուանայի հետ, այն ոչ թե թմրեցնում, այլ ընդհակառակը՝ ավելի է սթափեցնում մարդու միտքը»։

Մարիխուանայի օրինականացումը ունի դրական կողմեր, որոնց մասին անհամեմատ քիչ են խոսում, քան բացասականների մասին։  Փորձենք վերլուծել թե ինչ դրական կողմեր կարող է ունենալ այս գործընթացը։

  • Ինչքան էլ տարօրինակ թվա, կանաբիսից ստացվող  թելերը կարող են լինել անգամ մեքենաարտադրության մեջ։
  • Օրինականացվելուց  հետո մարիխուանան ավելի մանրամասն կուսումնասիրվի բժշկության կիրառման համար։
  • Հասարակությունը կդադարի  կարծրատիպերի հաստ պատի հետևից  նայել մարիխուանա օգտագործողներին, որովհետև  այն կլինի ավելի հասանելի, և մարդիկ կհասկանան, որ այն այնքան վնասակար չէ, ինչքան ալկոհոլը կամ ծխախոտը։
  • Պետությունը կվերահսկի մարիխուանայի արտադրությունն ու շրջանառությունը, հետևաբար ստվերային բիզնեսը կմտնի հարկային դաշտ։
  • Կանեփից ստացվող թուղթը ավելի հաստ է, հարմար օգտագործման համար, քան սովորական ծառից ստացվող թուղթը։ Օրինականացնելու և այն արտադրության այդ ոլորտում կիրառելու դեպքում կխուսափենք անտառահատումների գոնե մի մասից։

Հոգեբան-բժիշկ Արմինե Կարապետյանն այն կարծիքին է, որ թմրամոլությունն անհրաժեշտ է բուժել արմատապես, քանի որ օրեցօր ավելանում են թմրամիջոցներ օգտագործոցների թիվը։  Թմրամոլները մեծ դժվարությամբ են գնում  բուժվելու, քանի որ շատերի համար թմրամոլությունը կյանքի միակ իմաստն է։

Հետաքրքրության համար թմրանյութ օգտագործելու առաջին անմեղ փորձը հազվադեպ է վերջինը լինում։ Այդ փորձը կանխելը գուցե ֆիզիկական և  հոգեբանական որոշ ջանքեր է պահանջում անհատից, սակայն թուլությունը կարող է մի ամբողջ կյանք արժենալ։

Մարիխուանայի օրինականացման բացասական ազդեցության մասին խոսվում է ավելի շատ, և սա ունի օբյեկտիվ պատճառներ։ Ստորև փորձենք հասկանալ, թե ինչ հետևանքներ  կարող է ունենալ կաննաբիսի օրինականացումը։

  • Մարիխուանայի  օրինականացման դեպքում նյութն օգտագործողների թիվը կշատանա, և չկա երաշխիք, որ նրանք չեն դառնա երկարաժամկետ օգտագործողներ, իսկ երկար ժամանակ կանաբիս օգտագործելը հանգեցնում է  հոգեկան մի շարք հիվանդությունների։
  • Առավել դժվար կլինի դեռահասներին, անչափահասներին հետ պահել դրանից։
  • Թմրամիջոցները կդառնան ավելի հասանելի։ Բացառված չէ մյուս տեսակների օրինականացման պայքարի առաջ գալը։
  • Թմրամիջոցի մի տեսակն  օրինականացնելուց հետո դժվար կլինի երեխաների մոտ ձևավորել  բացասական մոտեցում ավելի ուժեղ թմրադեղերի  նկատմամբ։

Յուրաքանչյուր մարդ, ով արաջին անգամ է թմրանյութ փորձում, խորը համոզմունք ունի, որ ցանկացած պահի կարող է դադարեցնել  դրա ընդունումը։  Սակայն ամենամեծ ծուղակն էլ հենց սա է, որով խաբում են նորեկներին փորձառու թմրամոլները, կամ թմրանյութ վաճառողները։

Թմրաբիզնեսն  այսօր ամբողջ աշխարհում ստվերային ամենածավալուն շրջանառություն ապահովող  գործն է։ Այս բիզնեսում ներգրավված են  քրեական  հեղինակություններ, որոշ երկրներում քաղաքական լուրջ դեմքեր, մեծահարուստ բիզնեսմեններ։ Այս բիզնեսը մի հետաքրքիր բուրգ է  հիշեցնում, որի ստորին շարքերում հասարակ շարքային հանցագործներ են։


Հայաստանում առանց բժիշկի նշանակման թմրամիջոցների օգտագործելը  պատժվում է  տուգանքով (առավելագույնը 200.000 դրամ) կամ կալանքով(առավելագույնը 2 ամիս)։  Իսկ թմրամիջոցների  կամ հոգեմետ նյութերի  ապօրինի շրջանառությությունն առանց իրացնելու նպատակի պատժվում է քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով, այն է՝ առանց իրացնելու նպատակի  զգալի չափերով  թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ առավելագույնը մեկ տարի ժամկետով։

Հանարապետության  իրավապահ մարմինների կողմից  ապօրինի շրջանառությունից  հայտնբերված և առգրավված թմրամիջոցների՝ մասնավորապես  մարիխուանայի  քանակը 2018 թվականին եղել է   10654,1825 գրամ։ 

ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունից, ՀՀ ԳԱԱ «փորձաքննությունների ազգային բյուրո»-ից, ՀՀ «փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից  ստացված տեղեկությունների համաձայն՝ 2018թ․ 12 ամիսների ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների  ապօրինի շրջանառության  հետ կապված  հանցագործությունների հայտնաբերման  արդյունքում ապօրինի  շրջանառությունից  ընդհանուր առմամբ  առգրավվել և փորձաքննության է ենթարկվել  151 կգ 506 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ։  Թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործություններ կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 485 անձ, որից 17-ը` նախկինում դատապարտված /2017թ.՝ 557-ը, որից  57-ը` նախկինում դատապարտվածներ/, 29-ը` օտարերկրացի /2017թ.՝ 22/, 19-ը՝ կանայք /2017թ.՝ 20/ և 3-ը` անչափահաս /2017թ.`6/:

ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի հատկանիշներով քրեական պատասխանատվության է ենթարկվել 119 անձ /2017թ.՝ 136/:

Արշալույս Ադամյան

2-րդ կուրս

Կիսվել