ԲԱՆԱԿՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԲԱՆԱԿՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

998

<<Զիվորի բաժին>> մակնշմամբ ապրանքները պետք է լինեն լավագույնը։ Պաշտպանության նախարարությունն էլ օրեցօր բարելավում է իրային ու սննդային պահեստների պարունակության որակը: Կարևոր կետերց է՝ տեղական լինելը: Սննդի, հագուկապի ճնշող մեծամասնությունը արտադրվում է Հայաստանում: Նորույթներից մեկը ՝ կիտրոնի, ելակի ու յասամանի բույրով օճառներն են :

-Շապիկներն ու կիսավարտիքները արդեն իսկ փոխվել են, դարձել են ավելի հարմար,- նշում է ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության իրային ծառայության պետ Վահան Պապյանը՝ ավելացնելով, որ նախկինում զինվորներին տալիս էին մեկանգամյա օգտագործման կիսավարտիքներ,իսկ հիմա արդեն ամբողջ զինված ուժերն ապահովված են նոր հագուստներով:

Բոլորին հետաքրքրողն, իհարկե, ճտկքավոր կոշիկներն են: Այժմ երկու տեսակ փորձարկման փուլում է, վեց ամիս կստուգեն ամրությունը ասֆալտին ու ցեխերում, և կորոշեն՝ որ տարբերակն է լավը:

-Սա կոչվում է ձուլման մեթոդով եղանակ, իսկ մյուսը՝ բարձր ճնշման սոսնձման եղանակ: Տարբերությունն այն է, որ, կոշիկների մի տեսակը բաղկացած է 2 շերտից,- նշեց Վահան Պապյանը:

Միտք կա նաև հետագայում կոշիկները սեզոնային դարձնել, ամռանը՝ թեթև ու հով, ձմռանն էլ ՝ փափուկ ու տաք:

Ծնողներին ավելի անհանգստացնողը սնունդն է: Նախարարությունում ամեն ինչ արել են, որ մարտական դիրքերում ծառայող տղաները ջանք ու ժամանակ չծախսեն ճաշ պատրաստելու համար: Արագ պատրաստվող սնունդն արդեն դիրքերում է:

ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ Արա Մարգարյանը ասաց, որ արդեն ունեն 7 տեսակի արագ պատրաստվող ապուրներ, որոնք հիմնականում բաղկացած են բանջարեղենից, ձավարեղենից և մակարոնեղենից:

Հաշվի են առնում նաև զինվորների ցանկություններն ու կարծիքը, երբ շուտով պահածոյացված կարտոֆիլ էլ կտան, իսկ թե տապակած կլինի, թե խյուս՝ արդեն զինվորը կորոշի: Հոկտեմբերից մինչև ապրիլ էլ նախաճաշին 20 գրամ մեղր կստանան:

Զինված ուժերում այժմ սննդի մատուցման ծառայության փորձաշրջան է: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ու կենտրոնական հավաքակայանում արդեն այս մեխանիզմ է գործում։

Հիմա մի քանի զորամասերի հանձնարարել ենք, որ կատարեն այդ աշխատանքները․ եթե ամեն ինչ լավ ընթանա , կբարձրանա նաև մատուցման ծառայության որակը,-ասաց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետ Ռոմիկ Մարգարյանը:

Սեղան պատրաստելն  այժմ ընդամենը տասը րոպե է տևում, նախկին քառասուն րոպեի փոխարեն: Պայմանագրային զինծառայողները հիշում են իրենց ծառայությունն ու համեմատում․ փոփոխությունը շատ մեծ է:

Կուշտ ուտելուց հետո թեյն ու քաղցրավենիքն էլ ապահովված է, սեղանին ամեն օր կոնֆետ ու քաղցրաբլիթ է դրված:

Արմենուհի Պետրոսյան

5-րդ կուրս

Կիսվել