ՍՈՒՐԲ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅԻՑ ԴԵՊԻ ՆԻԶԱՄԻՆ ՈՒ ՍԻՍՎԱՆ. ՓՈՂՈՑՆԵՐԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՍՈՒՐԲ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅԻՑ ԴԵՊԻ ՆԻԶԱՄԻՆ ՈՒ ՍԻՍՎԱՆ. ՓՈՂՈՑՆԵՐԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

1409

Մինչ Երևանի քաղաքապետարանը, երթևեկության, աղբահանության և այլ հարցեր թողած, ավագանու՝ մայիսի 22-ի նիստի ժամանակ քննարկում էր մի քանի փողոցի §սուրբ¦ կոչում տալու հարցը, մենք գտել ենք Երևանի մի շարք անհասկանալի փողոցների անվանումներ:

Եթե ընդունելի են գրողների, սպարապետների, ֆիդայինների, քահանաների անուններով փողոցները, ապա ոչ մի կերպ չեն ընկալվում Ճառագայթային, Անտառային, Ծարավ աղբյուր, Սիսվան, Լամբրոն, Բուդապեշտ փողոցների անունները: Անտառայինը քիչ է, կա դրա §վերին¦ տարբերակը: Հետո կասեն՝ Երևանում քիչ են ծառերն ու կանաչապատ տարածքները: Իսկ Կալենցի փակուղին սարսափելի մի վայր է թվում: Ճառագայթային փողոցում 4 շենք է գրանցված միայն, իսկ բնակիչները տարբեր կերպ են մեկնաբանում իրենց հասցեի անվանումը: Տարբերակ առաջին՝ թաղամասում միայն այս 4 շենքերն են 16 հարկանի, տարբերակ երկրորդ՝ փողոցի ձևը նման է ճառագայթի:

Ճիշտ է, Մանուշյան, Գուլակյան, Սարմեն ազգանուններն ու կեղծանունը նույնպես խորթ են թվում, բայց պարզեցինք, որ վերջիններս ոչ այդքան հայտնի  բանաստեղծներ ու  դերասաններ են:

Գիտեի՞ք, որ պարսիկ բանաստեղծը Նիզամինը, արժանացել է Երևանում իր անվամբ փողոց ունենալու պատվին: Ֆրանսիացի լրագրող Անրի Բարբյուսն էլ հետ չի մնացել:

Հետաքրքիր են հատկապես մասնագիտական փողոցները՝ Տպագրիչների, Աղյուսագործների, Շինարարների, Ոսկերիչների: Կարելի է ենթադրել, որ հետագայում ունենալու ենք դիմահարդարների, դաջվածքների, տաքսիստների փողոցներ նույնպես:

Կրեատիվության առումով զիջում են Դավիթաշեն, Այգեստան թաղամասերը, որոնց, գրեթե բոլոր փողոցների ու թաղամասի անունները նույնն են:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ կառավարության 2005 թվականի՝  ՀՀ  քաղաքային եվ գյուղական բնակավայրերում, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու եվ (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու եվ հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին որոշման 16-րդ կետի՝ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանափոխումը թույլատրվում է`

ա) դրանց պատմական անունները վերականգնելիս,

բ) օտար, անբարեհունչ և կրկնվող անունները վերացնելիս,

գ) դրանց անվանումները կանոնավորելիս:

Միլենա Մովսեսյան
2-րդ կուրս

Կիսվել