ԲԻՈԽՆԱՄՔԸ ՝ ԿԵՆՍԱԿԵՐՊ

ԲԻՈԽՆԱՄՔԸ ՝ ԿԵՆՍԱԿԵՐՊ

1614

Այսօր համացանցը մեծ հնարավորություններ է ընձեռում՝ խնամքի մասին հստակ պատկերացում կազմելու և դրանք հօգուտ մեզ ծառայեցնելու, բայց քչերն են կարողանում գտնել իրենց մաշկին անհրաժեշտ խնամքի միջոցներ և դրանք տեղին օգտագործել։

 Բոլորը կարող են մտածել և հոգալ իրենց անձի մասին ՝ անտեսելով բնությունն ու մարդկանց կարիքներ։ Բայց միայն քչերը և ուժեղները կարող են իրենց սեփական փորձով ստացած գիտելիքները օգտագործել ի օգուտ մարդկության։ Ասյան նրանցից մեկն է․ մասնագիտությամբ էներգետիկ,  բիոխնամքի միջոցների բրենդի հիմնադիր (BBA)։

 «Հերոիզմի զգացողություն է առաջացնում մարդկանց օգնելը։ Դու հոգ ես տանում մարդկանց մասին՝  մտածելով նրանց և բնության մասին»։

Ասյան երկու մասնագիտություն ունի և երկուսին էլ  լրջորեն է վերաբերվում։
«Օրս սկսվում է աշխատանքով,-ասում է Ասյան։ -Սիրում եմ մասնագիտությունս, և ինձ համար բարդ է տարանջատել BBA-ը իմ հիմնական աշխատանքից ։ Փորձում եմ համատեղել։ Սովորել եմ ֆրանսիացի տեխնոլոգի մոտ, մասնակցել եմ բազմաթիվ սեմինարների, որպեսզի ամեն ինչ մասնագիտացված լինի։  Շուտով կստանամ նաև «Organic skin care formulation»-ով զբաղվողի դիպլոմ»։
Ասյան ունի բազմաթիվ հաճախորդներ ոչ միայն Հայաստանից այլև այլ երկրներից։

«Առաջին գնորդներս ֆեյսբուքից էին։ Իմ հարազատները ավելի ուշ են սկսել օգտագործել։ Ունեմ հաճախորդներ նաև ԱՄՆ-ից։ BBA-ից օգտվում են ոչ միայն աղջիկներ այլև տղաներ։ Նրանք հիմնականում գնում են vitamix, ատամի մածուկ և տարբեր դիմակներ։ Տղաները նույնպես պետք է հետևեն մաշկի փուլային մաքրմանը»։

BBA-ը գործում է ինստագրամյան էջում.  շատերն են ցանկություն հայտնում մոտիկից տեսնելու իրենց սիրելի արտադրանքների ստեղծման գործընթացը։

Ասյան մտադիր է ստեղծել ավելի մեծ լաբորատորիա, որտեղ ցանկացած մարդ կկարողանա մաս կազմել այդ ամենին։ Աղջիկները թեստավորման ընթացքում կկարողանան ծանոթանալ իրենց մաշկի առանձնահատկություններին։

«Կայքի ֆորմատը ինձ համար ցանկալի չէ։ Ինստագրամում ավելի ակտիվ եմ ։ Խանութ բացելու միտք նույնպես չունեմ։ Չեմ պատրաստվում BBA-ը կիսել որևէ մեկի հետ։ Փոխարենը՝  կիսվում եմ օգտակար բաղադրատոմսերով, որոնք կարող են տանը պատրաստել»։

Ասյայի համար սպորտը նույնպես առողջության և խնամքի մաս է կազմում։ Մշտապես օգտակար լինելու ձգտումը օգնում է նրան լինել համառ ու նպատակասլաց։ Խնամքը ոչ միայն գեղեցիկ և անթերի արտաքինն է, այլև միտքն ու հոգին։ Այնպես որ չմոռանանք մեր խնամքը սկսել հոգու և մարմնի ներդաշնակությունից ։

Լիանա Հակոբյան
2-րդ կուրս

Կիսվել