Ամերիկաբնակ Նիկ Վագները, գալով Հայաստան, ցանկացելէ երեխաների մեջ սերմանել սեր դեպի անգլերենը։ Իր ակնկալիքը՝ «հնարավորություն տալ օգտագործել լեզուն իր սխալներով»

Վագները շուրջ 20 տարի առաջ հրավեր է ստացել Հայաստանի Ամերիկյան  համալսարանից և տեղափոխվել է Երևան, իսկ 2006 թվականին առաջին անգամ գալով Արցախ, որոշում է այլևս չհեռանալ։ Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանից հրավեր ստանալով 2008 թվականին՝ տեղափոխվում է Արցախ բնակվելու։

«Բացօթյա մի տեղ է Ղարաբաղը, որտեղ կարելի է շատ բան սովորել։ Այստեղ և Երևանում  ունեմ շատ լավ ընկերներ։ Ինձ հետաքրքիր են, սահմանին մոտ երկրում ապրող ժողովրդի մտածելակերպը, պատմությունը»։

«Ես իմ կյանքն արդեն ապրել եմ Ամերիկայում, այնտեղ շատ բան եմ սովորել, և հիմա այնտեղի իմացածս ցանկանում եմ այստեղ օգտագործել»,-ասում է Նիկ Վագները։

Համալսարանում նրան վճարում են որոշ չափով․ անցկացնում է խմբակային պարապմունքներ մեծերի և փոքրերի հետ, հաճախ դասերը անցկացնում է երեկոյան ժամերին։

Նիկի մայրը հայուհի է, բայց իր երեխաներին հայերեն չի սովորեցրել։ Նաշարունակելու է մնալ և դասավանդել Արցախում։ «Նահանգներ գնում եմ միայն տեսակցության, կարոտում եմ  ընկերներիս, ընտանիքս, բայց իմ տունը դարձել է Արցախը»,- ասում է Նիկը։

Ջուլիետա Խաչատրյան
2-րդ կուրս

Կիսվել