Ժամանակակից հասարակության բնականոն կյանքը դժվար է պատկերացնել առանց նոր տեխնոլոգիաների ու հաղորդակցման միջոցների:

Այսօր զանգվածային հաղորդակցման ու մեդիա ոլորտի անբաժանելի մասն են դարձել սոցիալական մեդիա հարթակները: Facebook, Twitter, Youtube, Instagram, LinkedIn և այլ սոցիալական ցանցերը համախմբում են միլիոնավոր մարդկանց՝ աշխարհի տարբեր կետերից, ու նպաստում հաղորդակցության արագացմանն ու մեդիաբովանդակության ստեղծման մեջ նրանց ներգրավվածությանը:

Այդ հարթակները ջնջում են հաղորդակցման, տեղեկատվության փոխանակման, կարծիքներ և դիրքորոշումներ հայտնելու սահմանները և տալիս են համախմբվելու ու հստակ դիրքորոշում հայտնելու նոր հնարավորություններ: Սոցիալական ցանցերի լայն տարածումը նպաստում է մարդկանց միջև հաղորդակցման հեշտացմանն ու կառուցողական երկխոսությունների առաջացմանը: Վիրտուալ տիրույթում մարդիկ իրենց կյանքի էական մասն են անցկացնում՝ ցանցին տրամադրելով հսկայական չափով անձնական տեղեկատվություն: Սոցիալական ցանցերում կատարվող փոփոխությունները  մեզ  ստիպում են վերանայել  մեր պատկերացումները   անձնականի և հանրայինի մասին:

Վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում սոցիալական ցանցերի օգտատերերի թիվը 2018թ.-ին հասել է 2.62 միլիարդի՝ 2010թ.-ի համեմատ աճելով մոտավորապես 3 անգամ:

Statista.com-ի 2018թ.-ի դեկտեմբերին հրապարակած տվյալների համաձայն՝ 1-ին տեղում է Ֆեյսբուքը՝ 2.06 միլիարդ օգտատերով, հաջորդում է YouTube-ը՝ 1.5 մլրդ., իսկ երրորդ տեղում WhatsApp-ն է ՝ 1.3 միլիարդ բաժանորդով:

  Ըստ համաշխարհային վիճակագրական տվյալների պարզ դարձավ, որ Ֆեյսբուքը օգտատերերի թվով աշխարհում առաջատար է՝ 2.06 միլիարդ:

  Այն հիմնադրել է Հարվարդի համալսարանի ուսանող Մարկ Ցուկերբերգը 2004թ.-ին: Սկզբում Ֆեյսբուքը նախատեսված էր միայն վերոնշյալ համալսարանի ուսանողների համար, բայց շուտով հասանելի դաձավ նաև այլ համալսարանների, իսկ 2006թ.-ին վերջնականապես հասանելի դարձավ բոլորի համար:

              2017թ.-ի հունիսին Ֆեյսբուքը հատեց 2 միլիարդ օգտատերերի սահմանը:  

     Թվերը խոսում են Ֆեյսբուք սոցիալական ցանցի օրեցոր գրանցվող նոր հաջողությունների մասին․․․ Եվ այսպես․

  • Ֆեյսբուք սոցիալական ցանցն ունի ամսական 2,32 միլիարդ ակտիվ օգտվող
  • Ամեն վայրկյան բացվում է Ֆեյսբուքի 5 նոր հաշիվ,
  • Ֆեյսբուքյան օգտատերերի 76% -ը կին է,  66% – ը տղամարդ,
  • Ֆեյսբուքում կա 83 միլիոն կեղծ հաշիվ,
  • Օրական ներբեռնվում է 300 միլիոն նկար,
  • Ամեն 60 վայրկյանում կատարվում է 510 000 մեկնաբանություն, 293 000 ստաստուս է թարմացվում,  136 000 լուսանկար է ներբեռնվում,
  • 18-24 տարեկանների 50%-ը արթնանալուց անմիջապես հետո մուտք է գործում Ֆեյսբուք,
  • Ֆեյսբուքը 2018 թվականի առաջին 3 ամսում հեռացրել է 583 միլիոն կեղծ հաշիվ

 Ֆեյսբուքի գլոբալ ազդեցությունը մեծ է։ Այն դարձել է տվյալների հսկայական շտեմարան, որը գնալով ավելի է ընդլայում իր տարաքծները։ Իզուր չէ, որ շատերն ասում են, եթե այն լիներ երկիր, ապա իր բնակչությամբ կհամարվեր երրորդ ամենամեծ երկիրը։

Ֆեյսբուքն անշուշտ  փոխել է մարդկային կյանքի մի շարք մինչ այդ հստակ սահմանված վարքագծեր ու նորմեր: Այն դարձել է կարծիք ստեղծող ու թելադրող։

2013թ. -ին Ֆեյսբուքում տեղեկատվության արտահոսքի պառճառով  տեղի ունեցան առաջին 3 ինքնասպանությունները 1 ամսվա ընթացքում։

2018թ. բացահայտվեց Ֆեյսբուքի կողմից օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության խախտման  հետ կապված  ամենամեծ սկանդալը:

  2014թ Ֆեյսբուքը հայտարարեց  մի մրցույթ, որի ընթացքում, օգտատերերը, պատասխանելով իրենց և իրենց ընկերների մասին հարցերին, կարող էին հասկանալ, թե ինչպիսի մարդ են իրենք: Նման մրցույթներ Ֆեյսբուքում շատ են անցկացվում: Այդ հավելվածը կոչվում էր «This Is Your Digital Life» և այն ստեղծվել էր 2013թ.  Քեմբրիջի համալսարանի հետազոտող Ալեքսանդր Կագանի կողմից: 2018թ. Cambridge Analitics ընկերության անդամներից Քրիստոֆեր Վայլին հայտարարեց, որ Ֆեյսբուքը այս մրցույթին մասնակցած 270 հազար հոգու տվյալները, առանց նրանց տեղեկացնելու,  վաճառել է այդ ընկերությանը: Cambridge Analitics-ը հիմնականում զբաղվում է  ընտրությունների ժամանակ տվյալների մշակմամբ: Միայն  2014թ, ընկերությունը միջամտել է ԱՄՆ-ում անցկացված 44 ընտրությունների: 2018թ. մարտին New York Times-ը և  Observer –ը գրեցին, որ ընկերությունը քաղաքական քարոզարշավների ժամանակ օգտագործել է  մարդկանց անձնական տվյալները: Այդ մարդկանց 80 տոկոսը եղել են ԱՄՆ-ի քաղաքացիներ, իսկ մյուսները` այլ երկրների: Cambridge Analitics-ն այդ տվյալներն օգտագործել է Թրամփի քարոզարշավի ժամանակ: Միջազգային սկանդալի պատճառով Facebook ընկերությունը կորցնեց է մոտ 50 միլիարդ դոլար:

Ֆեյսբուք սոցիալական ցանցը լի է առեղծվածներով, վտանգներով ու ժամանցի ու զվարճանքի մեծ չափաբաժիններով։ Այնպես, որ հարկավոր է երկար մտածել, թե վերոնշալներից որին բախվելու վտանգն է ավելի շատ սպառնում մեզանից յուրաքանչյուրին, որից հետո նոր «վստահել» այս  «անմեղ» հարթակին։

Այսպիսով Ֆեյսբուքը իրական սպառնալիք է անհատների մասնավոր կյանքի գաղտնիության տեսանկյունից։ Ֆեյսբուքը գիտնականների կողմից սահմանվում է որպես «անանուն» միջավայր։ Ֆեյսբուքի օգտատերերը ներկայացնում են իրենց իրական անձի իրատեսական, մի փոքր չափազանցված տարբերակը, ներկայանում են որպես իդեալականացված վիրտուալ անձ։
Թովմասյան Լուսինե

5-րդ կուրս

Կիսվել