ԻՆՉՊԵՍ ԽՆԱՄԵԼ ՎԱՐՍԵՐՆ ԱՇՆԱՆԸ

ԻՆՉՊԵՍ ԽՆԱՄԵԼ ՎԱՐՍԵՐՆ ԱՇՆԱՆԸ

1071

Աշնանը վարսերի խնամքը պարտադիր է: Բոլոր աղջիկներն էլ բախվում են մազերի սեզոնային փոփոխություններին և հաճախ խնդիր է առաջանում չորությունից  խնամել  գլխի մաշկն ու վարսերը:

Անկախ թրենդից, վարսերի կարճությունից  կամ  երկարությունից,  խնամքը, ցանկացած դեպքում,  պարտադիր է։  Իսկ ինչպես ունենալ  մշտապես  թարմ,  շքեղ և առողջ  վարսեր՝  հարցեր,  որոնց  պատասխանները  գիտի արհեստավարժ վարսահարդար  Լարիսա Մաթևոսյանը: Ըստ նրա,  առաջին և ամենակարևոր նախապայմաններից մեկը հենց մեր առողջությունն է:  Վիտամինների պակասը կարող է բացասաբար ազդել մազերի որակի վրա։  Պետք է ժամանակ առ ժամանակ ընդունել մազերի աճը խթանող վիտամիններ (A,E,C,B)։

«Վարսերը չափից շատ պետք չէ չորացնել ։ Վարսահարդարիչից հաճախակի օգտվելը, մազերը գանգրացնող տաք գործիքները կարող են էլ ավելի չորացնել գլխամաշկն ու վարսերը։ Փոխարենը կարելի է բնական գանգուրներ ստանալ» -նշում է Լարիսան։
Այսօր կան մազերի փայլն ու ամրությունը վերականգնող  շատ  ու շատ միջոցներ,  օրինակ՝  խնձորի քացախը կամ դեղատներում վաճառվող յուղերը ։ «Չի կարելի տաք լոգանք ընդունելուց անմիջապես հետո անցում կատարել սառի։ Պետք է լոգանք ընդունելուց առնվազն մեկ ժամ հետո դուրս գալ տանից , որպեսզի ջերմաստիճանային փոփոխությունը չազդի վարսերի որակի վրա:  Գոնե ամիսը մեկ կամ երկու անգամ պետք է կտրել մազերը: Վարսերը քամուց կարելի է պաշտպանել գլխակապերով ։  Եթե ցանկանում ենք, որ վարսերն  ավելի արագ երկարենպետք է այն սանրենք մերսելով՝  այդպես կկարագավորվի արյան շրջանառությունը,-խորհուրդ է տալիս  Լարիսան:

Անկախ եղանակից և տրամադրությունից պետք է խնամել վարսերը, քանի որ  մազերի բնական և առողջ տեսքը կնոջը  հմայքի գրավականն է:

Լիանա Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել