ԴՊՐՈՑ՝ ՄԵԿ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՈՎ

ԴՊՐՈՑ՝ ՄԵԿ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՈՎ

953

Երկար ու ձիգ  ճանապարհ անցնելուց հետո հասանք Եղնիկ: Արագածոտն մարզի ամենափոքր  գյուղն ունի սակավաթիվ, բայց հյուրընկալ բնակիչներ: Եղնիկի միակ ու քարուքանդ ճանապարհն ուղիղ տանում է դպրոց:  Բարեկարգ եւ ընդարձակ հաստատության  միայն մեկ-երկու դասասենյակից կարելի է  լսել աշակերտների ձայներ: Օրինակ՝ 4-րդ և 5-րդ դասարանների ուսումնական ծրագրերն անցկացվում են  մեկ դասասենյակում, իսկ  երկու տարբեր առարկաները դասավանդում է մեկ ուսուցիչ:  Ըստ տնօրենի` երկկոմպլեկտ (միացված) դասարանների պատճառը աշակերտների քանակն է:

«Ողջ դպրոցում ընդամենը  «մեկ դասարան» աշակերտ է սովորում (29 աշակերտ):

Կան դասարաններ, որտեղ ընդամենը  մեկ աշակերտ է, և չենք կարող մեկ աշակերտի հետ դաս անցկացնելայդ իսկ պատճառով երկու դասարան  միասին են դաս անում:    Ինչ մնում է համապատասխան գիտելիքներ ստանալուն, մեր բոլոր ուսուցիչները  մասնագետներ են և անում են ամեն ինչ, որպեսզի բարձր գիտելիքներ փոխանցեն աշակերտներին»,-վստահեցնում է տնօրեն Օնիկ Մանասյանը:

Երկկոմպլեկտ ծրագրով  դասավանդելու մեթոդն առաջացրել է շատ ծնողների դժգոհությունը , ինչի պատճառով էլ իրենց  երեխաներին տեղափոխել են այլ դպրոց: Տնօրենը ոչինչ անել չի կարող․ հաստատությունում  դասավանդում են իրենց վերադասների հաստատած ծրագրով:


Մարո Եղոյան
3-րդ կուրս

Կիսվել