ՔԱՂԱՔԸ ՌՈՔԸ ԷՐ ԼՍՈՒՄ

ՔԱՂԱՔԸ ՌՈՔԸ ԷՐ ԼՍՈՒՄ

1377

Երկու օր Ազատության հրապարակը գրավել էին ամենաազատ երաժիշտները: Սեպտեմբերի 27-ից 28-ն առաջին անգամ անցկացվեց «Ռոքը Հայաստանում/Rock in Armenia» փառատոնը: Ազատ երաժշտությունն Ազատության հրապարակում  նախաձեռնել էր Հայկական ռոք ասոցիացիան:

Ռոքը մի բեմում էր հավաքել տարբեր սերունդներին. «Նեմրա», «Ոստան հայոց», «Այաս», «Ռոզեն տալ», «Լավ էլի», «Լելոսիթի», «Դոգմա», «Էմփիռեյ», «Որդան կարմիր» և ուրիշ այլ խմբեր հանդիսատեսին ներկայացրեցին իրենց հին ու նոր կատարումները: Ռոք փառատոնի մասնակիցները չմոռացան նաև Կոմիտասի 150-ամյակը։ «Դոգմա» խմբի մենակատար Զառա Գևորգյանն ու հանդիսատեսը միասին կատարեցին վարդապետի գործերից: Խմբերը երեկոն եզրափակեցին համատեղ ստեղծագործությունով։

Համերգն ավարտվեց ուղիղ 22-ն անց 59 րոպեին, որպեսզի ժամը 23-ից հետո չխանգարեն  բնակիչների անդորրը։ Իսկ ռոքի սիրահարների ցանկությունը կազմակերպիչները խոստանում են կատարել. փառատոնը կդառնա ´ամենամյա:


Արփի Շահինյան
3-րդ կուրս

Կիսվել