ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՕՐԵՆՔՆԵՐԸ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՕՐԵՆՔՆԵՐԸ

3550

Հարավային Կորեայի օրենսդրական դաշտը հաճախ օտարերկրացիների մոտ առաջացնում է տարակուսանք: Նրանք ունեն այնպիսի օրենքներ, որոնք այլ երկրների բնակիչների համար  միայն երազանք են կամ էլ հումորի թեմա:
Կորեացիները չգիտեն՝  ինչ է արձակուրդը, այս երկրում չկա նման հասկացություն: Ցանկության դեպքում աշխատակիցը կարող է մի քանի օր անցկացնել  իր ազատ ժամանակը մտերիմների հետ, կամ մեկնել երկրից։ Ու այս այս հնարավորությունից ոչ բոլորը կարող են օգտվել։

Հվ. Կորեայում երեխան իր  ծնվելու պահին արդեն մեկ տարեական է։ Ահա թե ինչու են կորեացիները  «ծնվում բոլորից մեծ»։

Միայն 3,2% կորեացիների ունեն ավելորդ քաշ։ Այստեղ մեծ կարևորություն են տալիս  արտաքին տեսքին։ Կանայք շատ քիչ են դուրս գալիս փողոց առանց դիմահարդարման։ Բայց ահա դեկոլտե  ու դաջվածք  չեն ընդունում:  

 Հվ. Կորեան պլաստիկ վիրահատությունների կենտրոնն է։ Ըստ վիճակագրության՝ երկրի յուրաքանչյուր հինգերորդ կին դիմել է նման միջամտության: Ավելին՝ շատ երիտասարդ աղջիկներին առաջին վիրահատության գումարը տալիս են  ծնողները՝  իրենց 16-ամյակի համար: Վիրահատությունները հիմնականում ուղղված են կոպերի և քթի տեսքը փոխելուն։
Նրանք շատ քիչ են հետաքրքրված այլ երկրների մշակույթով, բայց  պաշտում են իրենց մշակույթը և երաժշտությունը՝ Քեյ-փոփը:

Շատ են կարեւորում անձնական տիրույթը, այդ իսկ պատճառով այստեղ հաճելի չէ խսելու ընթացքում շատ մոտենալ զրուցակցին, դիպչել նրան, նայել կամ առանց թույլտվության լուսանկարել անծանոթ մարդկանց: Եթե կորեացիները տեսնեն որ դուք իրենց  լուսանկարում եք, կհայտնվեք ոստիկանությունում։

Այս երկրի բնակիչները հանգիստ զրուցում են  պետքարանի թեմաներով։  Նրանք հանգիստ այդ մասին  զրուցում են  սեղանի շուրջ  կամ գործընկերների հետ։

Այստեղ սնունդը շատ են կարեւորում:  Կորեացիները հարգանքով են վերաբերվում սննդի փայտիկներին։ Ընդունված չէ կերակուրը թողնել ափսեի մեջ։

Ըստ  օրենքի, նույն ազգանունով մարդիկ չեն կարող ամուսնանալ միմյանց հետ։


Ավագ սերնդի նկատմամբ հարգանքն իսկական մշակույթ է։ Մասնավորապես, ընդունված և հաճելի չէ տարեցների  հետ վիճել կամ ունենալ տարաձայնություններ։

Մերի Խաչատրյան

3-րդ կուրս




Կիսվել