105 ՌՈՅԱԼ ՄԵԳԱ ՆԱԽԱԳԻԾ. «Ո´Չ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ․ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ»

105 ՌՈՅԱԼ ՄԵԳԱ ՆԱԽԱԳԻԾ. «Ո´Չ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ․ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ»

1480

2020 թվականի ապրիլի 24-ին կլրանա Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը:

105 դաշնակահարներ ամենասկզբից 25 վայրկյան կկատարեն  Կոմիտասի «Գարուն» ստեղծագործությունը, որից հետո 105 հոգուց բաղկացած սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Կոմիտասից մինչև մեր օրերը ստեղծված գեղեցիկ շարանը,  որը հատուկ ստեղծվել է հենց այդ օրվա համար:

Հաջորդ օրը 105 ռոյալները բարերարների համաձայնությամբ կնվիրաբերվեն Հայաստանի տարբեր և մասնավորապես սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցներին, որպեսզի նոր տաղանդները ապահովեն մեր մշակութային ավանդույթների պահպանումը:

Հաղորդավար, երաժիշտ, պրոդյուսեր, նախագծի կազմակերպիչ և հեղինակ Արթուր Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ հենց 100-րդ տարելիցից հետո առաջացավ այս նախագծի մտահաղացումը: Շուրջ 5 տարի տքնաջան և ահռելի ծավալ ունեցող նախագիծը վերջապես կյանքի կկոչվի հենց ապրիլի 24-ին ` Ծիծեռնակաբերդում:

Հատուկ հրավերներ ուղարկվելու են այն 29 երկրներին և 45  նահանգներին, ովքեր ընդունել են Հայոց Ցեղասպանությունը:

Ադրբեջանի մամուլը իհարկե հիստերիայի մեջ ձեռնպահ չմնաց, ասելով, թե պետք է ուշադիր արտահայտվել, նշելով «մինչև մեր օրերի երաժշտությունը» և հենց ի պատասխան նրանց այս նախագծի, ասելիքը մեկն է. ցույց տալ ամբողջ աշխարհին, որ հայը, այս 105 տարիների ընթացքում, ուժեղ, հզոր ու անկոտրուն եղել է, կա, ու լինելու է մինչև վերջ:

Վարդուհի Տոնոյան
3-րդ կուրս

Կիսվել