ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԸ BTS-Ի ՀԱՅ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԸ BTS-Ի ՀԱՅ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

3241

Համեղ հյուրասիրություն, ժամանցային խաղեր և մրցույթներ, անակնկալներ, Kpop և ժամանակակից ոճի երաժշտություն…

Առիթը՝ աշխարհահռչակ BTS խմբի անդամներից մեկի՝ Փաք Չիմինի ծննդյան օրն էր, որը Մոցարտ կարաոկե ակումբում էր հավաքել հայ երկրպագուներին: Հերթական անգամ միջոցառումը կազմակերպել էին  Dream Day Design 3D-ն և Հասմիկ Գևորգյանը: Նշենք, որ անցյալ միջոցառման առիթը  BTS խմբի անդամ Չոնգուկի ծննդյան օրն էր:


Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին տարբեր մրցույթներ և հաղթողներն արժանացան մրցանակների:  
Միջոցառման մասնակից 14-ամյա Դայանա Ամբարյանը Քեյ-փոփով հետաքրքրված է շուրջ մեկ տարի. «Չիմինին սիրում եմ իր բարության,մարդկանց հետ շփման կուլտուրայի,երկրպագուներին նվիրվածության և մեծ սիրո համար։ Իսկ ինչ վերաբերում է արտիստիզմին՝ սիրում եմ  ձայնը, պարելու ունակությունները, նվիրվածությունը աշխատանքին։Ես տեղեկացել եմ միջոցառման մասին Dream day Design 3D էջի շնորհիվ։ Ակնկալիքներս իրականացել են, անգամ՝ սպասվածից ավելին էր։ Կազմակերպվել են մրցույթներ՝ պար և երգ, տրվել են մրցանակներ, հուշանվերներ և բոլոր մասնակիցները, որպես հիշողություն,  ստացան  անակնկալ ՝կրծքանշան։  Իսկ ինչ վերաբերում է հյուրասիրությանը՝ ամեն բան հիասքանչ էր։ Ես ուղղակի շնորհակալ եմ Dream Day Design 3D-ին՝ իմ օրը տոն դարձնելու համար:


15-ամյա Միշել Արզումանյանը միջոցառման մասին իմացել է իր մտերիմ ընկերուհու՝ Դայանայի շնորհիվ. «Ես հետաքրքրված եմ Քեյ-փոփով արդեն 2 տարի: Ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով, սպասելիքներս արդարացված են: Շատ ուրախ էի մասնակցելու միջոցառմանը և անհամբեր սպասում եմ հաջորդին»:

16-ամյա Աննա Լալայանը Քեյ-փոփով հետաքրքրված է համարյա կես տարի։ «Չիմինին սիրում եմ իր բարի հոգու, աշխատասիրության, մարդկանց հետ շփվելու, պարելու և երգելու ունակության, և բազմաթիվ այլ բաների համար։ Տեղեկացել եմ միջոցառման մասին Dream day Design 3D էջի շնորհիվ։ Այս հրաշալի միջոցառումը վեր էր իմ բոլոր ակնկալիքներից, ես իրոք անմոռանալի ժամանակ անցկացրի։ Կազմակերպվել էին մրցույթներ, տրվել էին մրցանակներ։ Որպես հուշ բոլորին տրվել էին կրծքանշաններ։ Հյուրասիրությունը նույնպես հրաշալի էր։ Պարզապես իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել Dream Day Design 3D – ին, արդեն երկրորդ անգամ իմ օրը տոն դարձնելու համար»:

12-ամյա Նազելի Տոնականյանի խոսքերով նման միջոցառումները օգնում են հայ «ԱՐՄԻ»- ներին չզգալ իրենց ինչ-որ բանից զուրկ միայն այն պատճառով, որ իրենք ապրում ենք Հայաստանում»։

Միջոցառման վերջում երկրպագուները կտրեցին ծննդյան տորթը և կորեերեն լեզվով  երգեցին  «Ծնունդդ շնորհավոր» երգը:

Պետրոսյան Գոհար
3-րդ կուրս

Կիսվել