«ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԵԼՆԵՐԸ»

«ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԵԼՆԵՐԸ»

1367

 Անին,  ով արդեն երեք տարի է, ինչ  սովորում է Երևանում, ամեն օր դժվարությամբ է հասնում ուսումնական հաստատություն:

 «Գյուղատնտեսական ապրանքների, շուկա գնացող մարդկանց, բեռների  հետ մենք էլ ստիպված դասի ենք գնում։ Էլ չեմ խոսում երթուղայինների հակահիգիենիկ վիճակի ու վարորդների կոպիտ խոսելաձևի մասին։ Վարորդներին բողոք ներկայացնելու դեպքում լսում ենք բռի և անհարգալից ձևակերպումներ՝ «դուրդ չի գալի, տաքսիով գնա» և այլն», – նշում է զրուցակիցը։

Երկրորդ հերթով սովորող ուսանողի համար էլ ավելի դժվար է դասերից հետո տուն հասնելը։ Անիի խոսքով` ամենաանհարմարը Երևանից վերադարձող վերջին երթուղայինի ժամն է.

 «Դա համարվում է պիկ ժամ։ Աշխատողները, երկրորդ հերթով սովորող ուսանողներն այդ ժամին են տուն վերադառնում ու շատ անհարմար վիճակ է ստեղծվում: 13 հոգու համար նախատեսված երթուղայինը սպասարկում է մի քանի  գյուղի  բնակիչների՝ վերցնելով ավելի քանի 30 ուղևոր։ Բոլորը տուն են շտապում հոգնած, ոտքի վրա կանգնած, սեղմված»։

Եթե Հայաստանի 90%-ը բողոքում է երթուղայինների վատ աշխատանքից, ապա ըստ Տրանսպորտի և  կապի նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ հանրապետությունում հասարակական տրանսպորտ չունեցող մոտ 100 գյուղ կա։

 «Պատճառները տարբեր են, միաժամանակ կան խոչընդոտներ՝ անբարեկարգ ճանապարհներն ու սակավաթիվ բնակչությունը, որոնք շատ համայնքներում ընդհանուր են։ Գծատերերն էլ պատճառաբանում են, թե շահութաբեր չէ. երեք֊-չորս հոգու համար ձեռնտու չէ դուրս գալ գիծ», -տեղեկացնում են նախարարությունից։

Տրանսպորտի և կապի  նախարարությունից տեղեկացրին, որ հանդիպումներ են կազմակերպվում մարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ղեկավարների և տվյալ մարզը ներկայացնող քաղաքացիների հետ՝ ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղիներ գտնելու նպատակով։ Վստահեցրին, որ գոնե տեսանելի, մարդու համար ամեն օր դժվարություններ ստեղծող խնդիրները կվերացվեն։

Սրբուհի Հակոբյան

3-րդ կուրս


Կիսվել