ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

940

  Հայկական քիթը, բարակ շուրթերն  այլևս նորաձև չեն` սա Ուրոլոգիայի կենտրոն «Նյու-Մեդ» կլինիկայի վիրաբույժ Արմեն Պողոսյանի կարծիքն է:  Ըստ նրա` վերջին տարիներին Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը մեծ տարածում  է գտել:

Այսօր երիտասարդ աղջիկներն ու տղաներն ուզում են պլաստիկ վիրահատության դիմել, բայց կա տարիքային շեմ. օրինակ՝ միայն 16-17 տարեկան աղջիկները և 17-18 տարին լրացած տղաները կարող են դիմել նման միջամտությունների։ Իսկ այն հարցին, թե ինչու՞ են մարդիկ վիրահատում հենց քիթը, բժիշկը պատասխանեց, որ դեմքի վրա հիմնական խնդիրը քիթն է ու, գտնվելով դեմքի կենտրոնում, միանգամից աչքի է ընկնում։ Փոքր քիթը Հայաստանում դարձել է գեղեցկության գրավական. շատ աղջիկներ, ունենալով գեղեցիկ քիթ, վիրահատում են այն, որ մյուսներից հետ չմնան։ Բժիշկը դեմ չէ այն փաստին, որ մարդ որոշում է կայացրել փոխել իր արտաքինը, դա ճիշտ է նաև այն տեսանկյունից, որ նախ և առաջ ինքն իրեն պետք է դուր գա, նոր շրջապատին:

Ըստ Պողոսյանի` պլաստիկ վիրաբույժը պետք է ճիշտ խորհուրդներ տա այցելուին եւ նախապատրասրի նրան մինչ վիրահատական միջամտությունը։

Աննա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել