Հոկտեմբերի 19 –ին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նշվեց «Էրեբունի-Երևան 2801»-րդ տարեդարձը: Դավթաշեն համայնքում կազմակերպվել էին տարբեր միջոցառումներ, որոնք տարբեր տարիքի ու երաժշտական ճաշակի մարդկանց էին համախմբել:
Տոնական միջոցառումները մեկնարկեցին ժամը 13:00 –ից: Առաջին ելույթները «Մուշ» պարային կենտրոնի, «Նոր Դար» պարային համույթի, «Լյուսինկա» և «Արմե» պարային համույթների սաներինն էին, որոնք ավելի տոնական դարձրին բնակիչների տրամադրությունը: Վարչական շրջանում հնչեցին տարբեր ոճի ռիթմային երգեր: Բեմից հնչող ջազը և ռիթմիկ շարժումները հետաքրքիր պահեր պարգևեցին հավաքվածներին:
Դավիթաշենի բնակչուհի Աննան ասաց, որ ուրախ է, որ ապրում է հենց այստեղ: Ասաց՝ Երևանն ամենալավ վայրն է, որտեղ կարելի է ապրել. «Այստեղ ամեն բան քաղցր է»: Իսկ դավթաշենցի Արմանը հակառակ կարծիքին էր. եթե ապրում ես Երևանում, ապա պետք է լավ գումար ունենաս:
Միջոցառումն ավարտվեց տոնական շքեղ հրավառությամբ:
Սոնա Քյարունց
2-րդ կուրս