83%-Ը ԼՈՒՐԵՐ ԿԱՐԴՈՒՄ Է ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

83%-Ը ԼՈՒՐԵՐ ԿԱՐԴՈՒՄ Է ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

886

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը ուսումնասիրել էին մեդիա սպառումը Հայաստանում։ Հետազոտությունը իրականացվել էր 2015թ․, 2017թ․, 2019 թ․, մասնակցել էր ավելի քան 4000 մարդ։

Ըստ արդյունքների՝ հեռուստատեսությունը մնում է հաճախ օգտագործվող տեղեկատվության աղբյուր, բայց օրական դիտումների թիվը նվազել է։ Էականորեն նվազել է թերթ կարդացողների թիվը, եթե 2015թ․ 10% էին ընթերցողները, այս տարի նրանց թիվը 2% է։ Փոխարենն աճել է համացանցից օգտվողների ցուցանիշը՝ 57%։

Սոցիալական ցանցերը մարդկանց առօրյայի կարևոր մասն են դարձել։ Հասարակության 83%-ը տեղեկատվություն ստանում է հենց դրանց միջոցով, և միայն փոքր մասն է նախընտրում լուրեր կարդալ առցանց ինտերնետային կայքերում։

2019թ․ առավել հաճախ օգտագործվող սոցիալական ցանցերն են YouTube-ը և Facebook-ը։ Օրվա կտրվածքով էլ ամենաշատ այցելած հարթակներն են Instagram-ը (87%) և Facebook-ը (83%)։

Մեր օրերում մի շարք նոր բացված լրատվական կայքեր կան։ Դրանցից որոշները ոչ հավաստի ինֆորմացիա են տարածում։ Հարցումները ցույց են տվել, թե սպառողներն ինչպես են ստուգում տեղեկատվություն ճշմարտացիությունը։ Հարցվածները նյութի կասակածելիությունը որոշում են հետևյալ չափանիշներով՝

  • եթե շատ անհավանական է
  • վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը
  • անծանոթ/անվստահելի կայք/մարդիկ են տարածել
  • ես տիրապետում եմ այլ տեղեկատվության
  • աղբյուրը նշված չէ

Կասկածելի ինֆորմացիան էլ ստուգում են՝ համացանցում որոնում անելով, վստահելի կայքում ստուգելով, ծանոթներին հարցնելով, սկզբնաղբյուրից ճշտելով կամ այդ մասին սոցցանցում գրառում անելով։

Միլենա Մովսեսյան
3-րդ կուրս

Կիսվել