Հարևան Թուրքիայում մշտապես շարունակվող ուսումնասիրությունները, պեղումներն ու նոր հնագիտական աշխատությունները հարստացնում են Վանի թագավորության արվեստի ուսումնասիրությունները: Թուրք հնագետների հետ կապը մեծ օգնություն է Վանի ծիսական արվեստը բացահայտելու համար. այս կարծիքին է հնագետ Գայանե Պողոսյանը, ով հոկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային գրադարանում դասախոսություն կարդաց՝ նվիրված Վանի թագավորության ծիսական արվեստին:
Հնագետը ներկայացրեց «Մհերի դուռ» կամ «Ագռավաքար» մշակութային հուշարձանը:
Ըստ հնագետի՝ հուշարձանը, որը Վանի թագավորության շրջանում կոչվել է «Խալդիի դարպասներ», ստեղծվել է մ.թ.ա. 9-8-րդ դարերում՝ Մենուա և Իշպուինի արքաների օրոք: Պատկերաքանդակում կան յոթանասուն աստվածներ և աստվածուհիներ. սա պարզել են վրաց հնագետ և պատմաբան Մելիքիշվիլին և մեր հայրենակից Գրիգոր Ղափանցյանը: Գրիգոր Ղափանցյանին հաջողվել է տարբերակել այդ աստվածությունները և առանձնացնել խմբերի, իսկ Մելիքիշվիլին կարողացել է հասկանալ դրանց սեռային պատկանելությունը:
Կրոնական համակարգի գլխավոր աստվածներն են Խալդիին, Թեյշեբային և Շիվինիին: Խալդին երկնային գլխավոր տիրակալն է, որին սեպագիր արձանագրություններում տալին են «տեր» անունը: Այսինքն՝ մեր տարածաշրջանում եղել է խալդական ժողովուրդ, որին հարևանները կոչել են խալդեր: Թեյշեբան ռազմի և տարերքի աստվածությունն է, իսկ Շիվինին՝ արևի:
Ըստ հետազոտությունների՝ Խալդի աստծվածության խորհրդանիշն առյուծն է համարվում, քանի որ պատկերներում առյուծը միշտ աստծո հետ է:
Աստվածներն իրենց գլխին կրում էին խույրեր, որոնք եղջերակիր էին: Հենց խույրերի միջոցով էին Ուրարտուում տարբերակում աստվածությունները: Խույրերը Վանի թագավորության խորհրդանիշն էին համարվում: Գայանեն նշեց, որ պատկերաքանդակը Թուրքիայի հնագիտության թանգարանում է գտնվում, և ուսումնասիրություններն արվել են հենց թուրք հնագետների կողմից:
Կարմիր բլուրի պեղումների արդյունքում մեզ է հասել մեկ այլ պատկերային դրվագ, որի վրա մենք տեսնում են հենց ծիսական պատկերագրությունը: Առաջին պատկերում Խալդին է՝ ձեռքին իր գավազանը, առյուծի վրա կանգնած, հաջորդ պատկերում ցլի վրա կանգնած Թեյշեբան է, իսկ նրանց կենտրոնում կենաց ծառն է՝ պտղաբերության սրբազան խորհրդանիշը:
Հայտնաբերվել են Վանի թագավորությունում ստեղծված զենքեր, որոնք դեկորատիվ և ծիսական բնույթի էին, որովհետև իրենց վրա ունեին սեպագիր արձանագրություններ: Ըստ Գայանեի հետազոտությունների՝ սրանք ուժ և զորություն պարգևող զենքեր էին, որոնք դրվում էին տաճարներում կամ պալատներում:
Արվեստի և գրականության մասնագետ Գայանե Պողոսյանը դասախոսությունն ավարտեց՝ասելով, որ սեպագիր արձանագրությունները կարևոր գրավոր փաստաթղթեր են՝ հասկանալու և հետազոտելու կրոնական համակարգը, որից պետք է քաղենք պատկերագրական համակարգը հասկանալու բանալիները:
Հովեյան Վիկտորյա
2-րդ կուրս