«Ձեր նմաններին այստեղ չենք թողնում»

«Ձեր նմաններին այստեղ չենք թողնում»

1245

«Առաջին դաջվածքս  արել եմ 17 տարեկանում։ Իմ բոլոր ծանոթները ինչ-որ փոքր դաջվածքներ էին անում, իսկ ես երկրորդ դաջվածքս դեմքիս արեցի։ Վերջին դաջվածքը 6 ամիս առաջ հայտնվեց ձեռքիս․ մեծ աստղ եմ արել: Վեց ամիս առաջ ես և ընկերուհիս փառատոնի էինք հրավիրված, երբ ուզում էինք ներս մտնել, թիկնապահը չթողեց, ասաց՝ ներեցեք, բայց դուք չեք կարող ներս մտնել այս տեսքով։ Ես շատ էի լսել նմանատիպ պատմություններ, բայց ուշադրություն չէի դարձրել։ Ես բնավ չէի ցանկանա, որ մարդիկ վախենային և չնդունեին ինձ իմ այս տեսքի համար» – մեզ հետ զրույցում պատմում է դաջվածքների սիրահար Էլինան։

Տատուաժի մասնագետ Արմանը նշում է․ «Դաջվածք անում են և´ տանը և´ մասնագիտական սրահներում, ծառայության արժեքը սրահում սովորաբար ավելի բարձր է։ Թե ո՞րն է սրահի և տան տարբերությունը՝ արժե առանձնացնել ասպեկտներ, որոնք կարևոր են իմանալ նախքան դաջվածքները: Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ ստուդիա հոգ է տանում իր հեղինակության մասին, ուստի փորձում են ստեղծել լավագույն պայմաններ հաճախորդի համար»,-նշում է Արմանը՝ հավելելով, որ ամբողջ ընթացքին ուշադիր հետևում է տնօրենը կամ սրահի ադմինիստրատորը։ Արմանը հավելեց նաեւ, որ դաջվածքների վերականգնման ժամկետը տեւում է 5-ից մինչեւ 30 օր։ Օրինակ, եթե պատշաճ կերպով խնամեն, քսուքներ քսեն, ապա՝  7-10 օր: Իսկ դաջվածքի արժեքը հիմնականում կախված է վարպետի պրոֆեսիոնալիզմից, պատկերի բարդությունից, մարմնի վրա կատարած դաջվածքի չափից, որակից։ Արժեքը հաշվարկվում է նաեւ այցերի քանակից, նյութերից, որոնք ծախսվել են դրա կիրառման վրա: Արմանն ասում է, որ եթե դիմեն  պրոֆեսիոնալ սրահ, որտեղ ուշադիր հետևում են մաքրությանն ու հիգիենային, և որտեղ օգտագործում են միայն հատուկ հիպոալերգենային ներկեր, ապա դաջվածքները չեն վնասի առողջությանը»:

Անուշ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել