ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅՈՒՄ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅՈՒՄ

921

  Հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվել է նաև տեղեկատվական դաշտ։ Շատ ադրբեջանական կայքեր տարածում են ոչ օբյեկտիվ լուրեր՝ փորձելով հաղթել տեղեկատվական պատերազմում։ Այս ու այլ խնդիրների ծանոթացան ԵՊՀ-ի Ժուռնալիստիկա ֆակուլտետի երկրորդ կուրսի մի խումբ ուսանողներ, ովքեր նոյեմբերի 20-ին հյուրընկալվել էին Հանրային Ռադիոյում: Այստեղ նրանք հանդիպում ունեցան ադրբեջանական հաղորդումների բաժնի խմբագիր-թարգմանիչ Մարիամ Ղուկասյանի հետ։

Ուսումնասիրած լինելով ադրբեջանական տեղեկատվական դաշտը՝ Մ. Ղուկասյանն ասաց. «Ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ մենք քարոզչություն չենք անում, այսինքն՝ զուտ փաստերի վրա հիմնված տեղեկատվություն ենք տալիս. հիմնականում գերակշռում են ռազմական և քաղաքական լուրերը»։  

Մ. Ղուկասյանն անդրադարձավ նաև կայքի դիտելիությանը՝  նշելով, որ տեսառեպորտաժները մեծ արձագանք են ստանում ադրբեջանցիների կողմից: Օրինակ՝ վարչապետի ելույթն Արցախում ավելի քան 85 000 դիտում էր ունեցել։  Սակայն ադրբեջանական կողմը փորձում է մեկուսացնել իր հասարակությանը՝ արգելափակելով հայկական տեղեկատվության հոսքը իրենց լրատվադաշտ։

Ուսանողները հանդիպում ունեցան նաև լրագրող Վարուժան Օլքինյանի և մանկական հաղորդումների բաժնի  պատասխանատու Մարինե Քոչարյանի հետ։

Մարտիրոսյան Անգին, Հովեյան Վիկտորյա
2-րդ կուրս

Կիսվել