ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԱՄԱՆՈՐԻՆ

ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԱՄԱՆՈՐԻՆ

955

Ամանորը սննդային թունավորման նպաստավոր շրջան է։ Մարդիկ,  չգիտակցված, խառնելով ուտելիքները,  իրենք իրենց թունավորում են։

Ամենավտանգավորն  աղցաններն են , չնայած պակաս վտանգավոր չեն միսը, կաթնամթերքը, ձկնամթերքը։

Թունավորման հիմնական պատճառ հանդիսացող աղցանների վտանգավորությունն ավելանում է  թթվասերի առկայության դեպքում. դրանք թույլատրվում է պահել սառնարաններում 6 ժամից ոչ ավելի, իսկ առանց դրա` 12 ժամ։

Թունավերումներից զերծ մնալու համար մասնագետները խորհուրդ են տալիս բուդը պահպանել սառնարանում: Չի կարելի 5-6 ժամից ավելի  թողնել ջեռուցվող սենյակում։

Կրեմային հրուշակեղենները ևս պետք է պահել սառնարանում։

Արմինեն մեկ տարի առաջ թունավորվել է ամանորին, իր ամենասիրելի աղցանից.

«Երբ ուտում էի զգացի, որ մի բան այն չէ համը ուրիշ էր, բայց քանի որ իմ սիրած աղցանն էր շարունակեցի ուտել: Երբ հասա տուն, զգացի, որ մի բան այն չէինձ լավ չէի զգում: Դիմեցինք ծանոթ բժշկի` ասաց ինչ պետք է անեմ, արեցի և հաջորդ օրն  արդեն համեմատաբար լավ էի զգում ինձ»

Սննդաբան Թերեզա Կիրակոսյանի խոսքով,  հիմնական թունավորումները լինում եմ աղցաններից:

«Ամանորյա օրերին շատ են սննդային թունավորումները, որոնց մեծամասնությունը աղցաններից է: Նման դեպքերից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս թթվասերն ու մայոնեզն  ավելացնել մատուցելիս, քանի որ դրանք թթվելու հատկություն ունեն»

Սննդաբանը նշեց, թե ինչ պետք է անել թունավորման դեպքում, և թե ինչ նշաներով է արտահայտվում այն․

«Թունավորման նշաններն են՝  սրտխառնոց, փսխում, թուլություն, գլխապտույտ,  ցավ որովայնի շրջանում։  Երբ զգում են, որ կա թունավորում, պետք դիմել մասնագետի, հակառակ դեպքում կարող են կանգնել  նույնիսկ շատ լուրջ խնդրի առջև»:

Նման խնդիրներից խուսափելու համար, պարզապես պետք է այդ օրերին մթերքներից օգտվել քիչ չափաբաժնով, իսկ բանջարեղենը օգտագործելուց առաջ երկար ժամանակ թողնել հոսող ջրի տակ:

Մարո Եղոյան

3-րդ կուրս

Կիսվել