ՊԱՅՈՒՍԱԿ ԿՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

ՊԱՅՈՒՍԱԿ ԿՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

1848

Տաթև Աղայանը մասնագիտությամբ լրագրող է, բայց իր տարերքը նորաձևությունն է։

Ամբողջ աշխարհում տարածված է գիրք-պայուսակ կրելու արվեստը։ Պայուսակ, որն արտաքինից հիշեցնում է գիրք։ «Երկար ժամանակ փնտրում էի, բայց հայկական  արտադրության մեջ չգտա այնպիսի պայուսակ, որի  կազմը գրքի նման լինի։ Գիրքպայուսակ ունենալու միտումը  ինձ շատ ոգեշնչեց և որոշեցի ինքս նախաձեռնել։ Տաղանդաշատ չեմ,սակայն  հավաքեցի թիմ, ովքեր կարող էին ինձ օգնել։ Դիզայնով զբաղվում եմ ինքս, ունեմ փայտագործներ, աշխատում եմ գունավոր պրինտով, նաև ունեմ նկարչուհի, ով իր ձեռքի աշխատանքով պատկերազարդում է գրքի կազմը»,-պատմում է Տաթեւը։

Տաթևը նկատում է՝ Եվրոպայում գիրքը փչացնում են։ Նրանք միայն գրքի կազմն են օգտագործում, թերթերը՝ դեն նետում։ «Իսկ մեր դեպքում գրքերը չեն տուժում։ Մենք վերցնում ենք գրքի կազմը, տպում կամ ձեռքով նկարում փայտի վրա։ Պատրաստելիս ո´չ գիրք, ո´չ թերթիկներ չենք փչացնում»,-վստահեցնում է նախաձեռնության հեղինակը։ Գիրք-պայուսակը պատրաստվում է փայտից, աստառապատվում է, գունավոր պրինտով կամ ձեռքով պատկերազարդվում, իսկ վերջում՝ լաքապատվում։

Գիրք֊-պայուսակի մեջ տեղավորվում են անհրաժեշտ պարագաներ․այն դիմանում է խոնավությանը, քանի որ լաքապատված է։

Երեխաների համար նույնպես կստեղծվեն թիկնապայուսակներ, որոնք պատկերված կլինեն հեքիաթների հերոսներով։ Առաջին հեքիաթը, որ պատկերվել է՝ Հովհաննես Թումանյանի  «Շունն ու Կատուն» է։

Կան մեծահասակներ, ովքեր պայուսակը հեքիաթներից են պատվիրում։ Իսկ երիտասարդների մեծ մասի մոտ հետաքրքրություն է առաջացրել Շերլոկ Հոլմսը։

Տաթևը ցանկություն ունի առաջիկայում ցուցահանդես կազմակերպել, ինչպես նաև իր պայուսակները տեսնել գրախանութներում, որպեսզի ընթերցասերն ու գիրք-պայուսակը հանդիպեն։ Իսկ առայժմ աշխատում են առցանց։

Անժելա Ոսկանյան

4-րդ կուրս

Կիսվել