ԹԱՔՆՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ԹԱՔՆՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ

1706

Արվեստի ու մշակույթի անբաժան մաս են կազմում «թաքնված թանգարանները»։ Մեր երկրում կան բազմաթիվ թանգարաններ, որոնց դռները գուցե հաճախ չեն բացում այցելուները, ու գուցե քչերը գիտեն այդ մշակութային հասցեների մասին, բայց արվեստի թաքնված նմուշներից յուրաքանչյուրը անգնահատելի տեղեկություն է ամփոփում իր մեջ։

Ռադիոսպորտի ֆեդերացիայի թանգարան

Դավթաշեն վարչական շրջանում բնակիչներից շատերը տեղյակ էլ չեն, որ այստեղ է գտնվում Ռադիոսպորտի ֆեդերացիայի կամ Ռադիոտեխնիկայի թանգարանը։ Ոմանք այն ճանաչում են որպես N196 դպրոցի լաբորատոր մասնաշենք, սակայն ինչպես տեղեկացանք դպրոցի տնօրենից, թանգարանն այժմ անհատույց տրամադրվել է Պաշտպանության նախարարությանը։   

Ի՞նչ կա չկա թանգարանում

Ռադիոսպորտի ֆեդերացիայի անդամների շնորհիվ տարիների ընթացքում հավաքվել է տեխնիկա, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կիրառված ռազմական ռադիոսարքավորումներ, հնատիպ հեռախոսներ, տպիչ սարքեր և նույնիսկ առաջին հեռուստացույցերի նմուշներ:

Հայաստանի ԴՕՍԱՖ  համահայկական- հայրենասիրական միության Մաշտոց մարզատեխնիկական մասնաշենքի առաջին հարկում էլ տեղ է գտել թանգարանը։  Զրուցելով կազմակերպության նախագահ Ռաֆայել Գրիգորյանի հետ՝ պարզեցինք, որ թանգարան ունենալու գաղափարը տասնամյակների պատմություն ունի, սակայն իրականություն է դարձել 2013 թվականի ապրիլի 10-ին․ գործին միացել է նաեւ Արկադի Տեր- Թադևոսյանը (Կոմանդոս)։  

Այժմ Ռաֆայել Գրիգորյանն ուրախությամբ փաստում  է, որ  միահամուռ ուժերով կարողացել են ստեղծել տարածաշրջանում միակ  թանգարանը, որտեղ ցուցադրված են հազվագյուտ նմուշներ։

Ովքեր տեղյակ են թանգարանի մասին հաճախ են այցելում

Թանգարանն այցելուներ ունենում է, սակայն դեռ համարվում է մշակութային «թաքնված» կենտրոն։ Մինչև այսօր թանգարանային նմուշները որևէ փոփոխության չեն ենթարկվել. խիստ դեմքի այտահայտությամբ տնօրենը պատմում է՝ եղել են դեպքեր, երբ եկել են հեռուստաընկերությունից ու խնդրել՝ տանեն նմուշները նկարահանումների համար, սակայն պատասխանը եղել է բացասական։ Յուրքանչյուր նմուշ յուրահատուկ նշանակության ունի, առանց որի թանգարանը կկորցնի իր եզակիությունը։

Մի վինիլի պատմություն

Ընկեր Սահակյանի ձեռքին մի սկավառակ է,  որի վրա ձայնագրված է ԽՍՀՄ օրհներգի երաժշտությունը։ Միակ պահպանված օրինակն է։ Այստեղ կարելի է տեսնել նաև պատերազմում օգտագործված հեռահաղորդակցության միջոցներ, որոնք պատկանել են Արկադի Տեր-Թադևոսյանին (ցուցադրվում է կարմիր հեռախոս, որը թանգարանին նվիրել է Կամանդոսը)։ Թանգարանում կարելի է գտնել առաջին սիրողական ինքնաշեն ռադիոյի նմուշը, ռադիոընդունիչի և հեռուստացույցի, տպիչ սարքի, ձայնագրման ապարատի, լամպի ու հեռախոսի օրինակներ։

Թանգարանի տնօրեն Գրիգորյանը ցավով է նշում, որ տարածքը չի բավականացնում նմուշների ցուցադրության համար, և ստիպված են լինում պարբերաբար դրանք տեղափոխել մեկ վայրից մյուսը։ Սակայն 2020 թվականի  գարնանը նախատեսվում է ունենալ ավելի ընդարձակ, կահավորված և լուսավոր տարածք, ինչն էլ հնարավորություն կընձեռի շատ այցելուներ ունենալ։

Լիանա Թուրյան

3-րդ կուրս

Կիսվել