ՄԻՇՏ ՀԻԱՆՈՒՄ ԷԻ ԱՐՎԵՍՏՈՎ, ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳՐՔԵՐՈՎ ԵՎ ՈՒԶՈՒՄ ԷԻ ՊԱՐԶԱՊԵՍ ՆՄԱՆՎԵԼ...

ՄԻՇՏ ՀԻԱՆՈՒՄ ԷԻ ԱՐՎԵՍՏՈՎ, ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳՐՔԵՐՈՎ ԵՎ ՈՒԶՈՒՄ ԷԻ ՊԱՐԶԱՊԵՍ ՆՄԱՆՎԵԼ ՆՐԱՆՑ . ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ՝ ՖԱՆԱՐՏԻՍՏ ԼԵՄՍԱՅԻՄԻՆԳԻ ՀԵՏ

843

Համացանցում գնալով ավելանում է ֆանարտեր նկարողների թիվը: Լայն տարածում գտած ֆանարտերը ավելի հայտնի են դարձնում հեղինակին և տալիս շանսեր՝ կուռքերի կողմից ճանաչելի լինելու համար:
Ինստագրամում ավելի քան 77.000 հետևորդ ունեցող 19-ամյա  չինացի ֆանարտիստ Լեմսայիմինգը (@lemsyeming) հայտնի է աշխարհահռչակ կորեական փոփ խմբերից մեկի՝ BTS-ի անդամների ֆանարտերով:


Պատմիր մի փոքր քո մասին։

– Ծնվել եմ Չինաստանում, 19 տարեկան եմ և ներկա պահին սովորում եմ Իտալիայում:

Որքա՞ն ժամանակ է, ինչ նկարում ես։

– Նկարում եմ հինգ տարեկանից:

Ինչու՞ որոշեցիր զբաղվել հենց արվեստով:

– Միշտ հիանում էի արվեստով, արվեստի պատմության գրքերով և ուզում էի պարզապես նմանվել նրանց:

Ո՞րն է եղել քո առաջին ֆանարտը։

– Առաջին ֆանարտը  այդքան էլ չեմ հիշում, հավանաբար՝ անիմե:

Որքա՞ն ժամանակ է պահանջվում ֆանարտերի համար։

– Կախված է ֆանարտից, բայց մոտ 8 ժամ:

Ի՞նչը կամ ո՞վ է քո ոգեշնչման աղբյուրը։

– BTS-ը, կլասիցիզմը, ռոմանտիզմը, նեոկլասիկական արվեստը, բարոկկո արվեստը:

Ո՞վ է քո սիրելի արտիստը։

– Եթե նկատի ունեք մեր ժամանակների ստեղծագործող՝ Ռոբերտո Ֆերրի (իտալացի նկարիչ), եթե ոգեշնչող՝ Ուիլյամ Բուգուերոն

Ի՞նչ կարծիքի ես այլ ֆանարտեր նկարողների մասին հավանու՞մ ես նրանց աշխատանքները։

– Իհարկե հավանում եմ:

 Երբևէ վաճառե՞լ ես ֆանարտերդ։

– Այո, վաճառել եմ մի քանիսը։

-Կարդու՞մ ես ինստագրամյան մեկնաբանությունները․ ո՞րն է եղել ամենաոգեշնչող մեկնաբանությունը։

– Իհարկե կարդում եմ մեկնաբանություններ և փորձում եմ բոլորին պատասխանել: Առավել ոգեշնչող մեկնաբանությունները եղել  են նրանք, որ իմ արվեստը նրանց ներշնչել է շարունակել նկարչությունը:

-Ի՞նչ  նպատակներ և  երազանքներ ունես։

Ուզում եմ մեծ արտիստ դառնալ, որպեսզի  ծնողներս հպարտանան ինձնով:

Գոհար Պետրոսյան
3-րդ կուրս

Կիսվել