ԱՄԱՆՈՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԱՄԱՆՈՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

893

Մանուկ, թե մեծահասակ․հրաշքների սպասում ենք բոլորս։ Հոգեբանները խորհուրդ են տալիս դեռ փոքրուց երեխայի համար սահմանել հրաշք եզրույթը։

«Ծնողները  պետք է  երեխային ճիշտ նախապատրաստեն տոնին։ Պետք  չէ ներկայացնել՝  ինչ  է Ամանորը, կամ  ինչ կլինի,  եթե հինը գնա և գա նորը։ Մեծանալու հետ մեկտեղ նա ինքը կստանա իր հարցերի պատասխանները։ Պետք է փոքրիկ տոնակատարությամբ երեխային հանձնել նվերները և նրան երջանկություն պարգևել»,– նշեց հոգեբան Հասմիկ Սիմոնանը։

Բազմամարդ ու աղմկոտ խնջույքները  երեխաներին հրճվանք չեն պատճառում, ընդհակառակը՝  դրանք ավելորդ սթրեսի պատճառ կարող են հանդիսանալ։ Երեք տարեկանից սկսած երեխաներն ըմբռնում են տոնի խորհրդանիշը․ այդ տարիքից սկսած նրանց կարելի է ներգրավել նախապատրաստական աշխատանքների մեջ։ Երեխաներն ավելի մեծ բավականություն կստանան տոնածառ զարդարելուց, քան տարաբնույթ միջոցառումների մասնակցելուց։

Ծնողների մեծամասնությունը նշում է, որ երեխաներն Ամանորին մեծ հաճույքով սպասում են նվերների,  հրճվում և ուրախանում են միայն անակնկաներ ստանալու ժամանակ։

Լիանա Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել