ՍԵՎ ԽՈՌՈՉԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՂԻ ՆՈՐԱԾԻՆԸ. 2019-Ի ԽՈՇՈՐ ԳԻՏԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

ՍԵՎ ԽՈՌՈՉԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՂԻ ՆՈՐԱԾԻՆԸ. 2019-Ի ԽՈՇՈՐ ԳԻՏԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

743

Տարվա ամենատպավորիչ բացահայտումների ցանկը սկսենք Սև խոռոչով՝ աստրոֆիզիկների կարևորագույն բացահայտումով։

Այս տարի, առաջին անգամ ՆԱՍԱ-ի փորձագետները նկատեցին, թե ինչպես է Սև Խոռոչը մասերի բաժանում երկնային աստղը:

Մասնատվող աստղը հազվադեպ պատահող երևույթ է: Այն կարող է հանդիպել ամեն 10.000-ից 100.000 տարին մեկ:

Եթե աստղը (չափերով հասնում էր արևին) գտնվում է շատ մոտիկ Սև Խոռոչին, ապա կարող է ամբողջությամբ կլանվել նրա կողմից՝ առանց որևէ հետք թողնելու: Հեռու լինելու դեպքում այն կարող է վերադառնալ իր տեղը: Ճշգրիտ հեռավորության վրա գտվելու դեպքում այն ուղղակի կսկսի մասնատվել Սև Խոռոչի կողմից:

Այդ երևույթը փորձագետների համար դեռ մնում է չբացահայտված:

Երեխան  ծնվել է  «հղի»  հենց իր երկվորյակով

Կոլումբիայում լույս աշխարհ է եկել պտուղ՝ պտղի մեջ:

Երբ Մոնիկա Վեգան իր հերթական ստուգումներն էր անցնում ուլտրաձայնային սարքով, պարզվեց, որ երկվորյակ է ունենալու, սակայն բժիշկները պարզաբանեցին, որ երեխաներից մեկը կլանել է մյուսին:

Մինչ պորտալարը միացնում էր երեխաներից մեկին և մորը, մյուս պորտալարը կլանվել էր երեխայի մեջ՝ ստիպելով երկվորյակներից մեկին ձևավորվել մյուսի մեջ՝ վտանգ ներկայացնելով երեխաների ներքին օրգանների համար:

Գիտնականները հայտնաբերել են  «Կառամելային Շափյուղան»,  որն ավելի ամուր է քան ադամանդը։

Շափյուղան հայտնաբերվել է Իսրաելում, Կառմել լեռան մոտ գտնվող հովտում: Գիտնականներին ցնցել է այն փաստը, որ այն ավելի ամուր է, քան ադամանդը:

 Այն նման է ռումբի և շափյուղա քարերի։ Թանկարժեք քարերը գնահատվում են իրենց հազվագյուտությամբ: Սա նշանակում է, որ այն ավելի թանկ է լինելու քան ադամանդը:

Պսիլոցիբինի օրինականացումը

Տեսաբանները պնդում են, որ ընկճվածությունն ու սթրեսը արդեն հնարավոր է բուժել պսիլոցիբինի օգնությամբ: Այն «կախարդական սնկերի» կարևոր բաղադրիչներից է:

Հարյուրամյակներ առաջ փորձագետները, ովքեր ուսումնասիրում էին  բժշկական տարբեր գիտություններ, դեպրեսիա ունեցող մարդկանց վրա  փորձարկում էին պսիլոցիբինի և այլ պսիդելիկ նյութերի ազդեցությունը մարդկանց վրա,

Այս գյուտն ազդում է այն մարդկանց վրա, ովքեր վաղուց հրաժարվել են անտիդեպրեսանտներից:

Լիանա Թուրյան

3-րդ կուրս

Կիսվել