Ռազմարվեստ. Հերոսության պատմություններ

Ռազմարվեստ. Հերոսության պատմություններ

787

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է նոր հերոսների և նրանց սխրագործությունների մասին պատմություններ։ 

Մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Ալեքսան Հարությունի Սաղաթելյանը 120 մմ ականանետի կրակով ոչնչացրել է թշնամու 3 տանկ, այլ տեխնիկական միջոցներ, մարդկային ուժ: Շարքային Արմեն Վարդանի Գալոյանը, մարտական դիրքում կասեցրել է հակառակորդի գրոհը և չեզոք գոտուց դուրս բերել վիրավորներին: 

Ավագ լեյտենանտ Միքայել Շահենի Միքայելյանը ոչնչացրել է հակառակորդի 6 տանկ ու 4 հրամանատարական դիտակետ: Ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ընթացող մարտերում հմտորեն ղեկավարել և թշնամական կենդանի ուժեր են ոչնչացրել կապիտան Ներսես Վաչիկի Ներսիսյանը, կապիտան Ռաֆայել Աշոտի Ղազարյանը, լեյտենանտ Սերյոժա Ղարիբի Թադևոսյանը, սերժանտ Էդգար Վալերիկի Հարությունյանը: 

Բուժակ, ենթասպա Գուրգեն Բենիկի Գրիգորյանը ցուցաբերել է արիություն, հակառակորդի կրակի տակից տարհանել զոհերին ու վիրավորներին: Խիզախությամբ ու արդյունավետ գործողություններով աչքի են ընկել կապիտան Հարութ Համբարձումի Դավթյանն ու կրտսեր սերժանտ Կարեն Արմենի Բաբայանը: 

Շեխերի մատույցներում անձնական արիությամբ աչքի է ընկել և թշնամուն կորուստներ պատճառել սերժանտ Խորեն Նորիկի Ասատրյանը: Պահեստազորային սերժանտ Արամ Հովհաննեսի Մարգարյանը հինգ անգամ հետ է մղել թշնամու գերազանցող ուժերի գրոհները: Հակառակորդի հրետակոծության տակ բազմաթիվ վիրավորների առաջին բուժօգնություն է ցուցաբերել և տարհանել բուժծառայության կապիտան Անուշ Լազարի Միքայելյանը: 

Շարունակելի…

Մյուս պատմությունները կարող եք կարդալ՝ անցնելով հղումներով՝
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 1
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 2
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 3
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 4
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 5
Ռազամարվեստ. Հերոսության պատմություններ

Կիսվել