Հեղինակները Հաղորդագրություն Journalist.am

Journalist.am

6402 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԽ-Ն 23 ՏԱՐԵԿԱՆ Է

Մարտի 14-ին ԵՊՀ-ի ուսանողական կառույցը նշեց իր 23 ամյակը: ԵՊՀ ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական համերգ և համերգ-մրցանակաբաշխություն: Միջոցառմանը ներկա էին նաև շրջանավարտների և...

ԱՐՏԱԳԱՂԹԻ ԱԼԻՔԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՆՈՐ ԹԱՓ Է ՍՏԱՆՈՒՄ

Բլից Ինֆո մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ «Վերադարձ և պաշտպանություն սոցիալ-իրավական» հ/կ նախագահ Տաթևիկ Բեժանյանը խոսեց 2016-ին Հայաստանից արտագաղթած մեր քաղաքացիների, վերադարձողների և ներմուծվող...

«ՄՏԱԾՈՒՄ ԷԻՆՔ՝ «ՀՈԴՎԱԾ 3» ԱԿՈՒՄԲՆ ԱՆՎԱՆԵԼ «ԽՈՀԱՆՈՑ»» . ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Շատերը «Հոդված 3» ակումբը անվանում են «մամուլի ակումբ», սակայն այն առավել բազմազան ծրագրերի իրականացման հարթակ է: Այսպես է կարծում Թումանյան 26 հասցեում գտնվող ակումբի...

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԱՐՏ-ԱՓ ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԻՆ

Մեկ տարին դեռևս չբոլորած Velopark-ը հայկական հավելված է բոլոր հեծանվասերների համար: Հավելվածը ստեղծող «Ափարգ» ընկերության հինգ հոգանոց թիմի անդամների մոտ Velopark-ը ստեղծելու միտքն առաջացել է հեծանվորդ...

ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԳՐԱԴԱՐՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ

Համալսարան ընդունված ու իր ընտրած ոլորտում պրոֆեսիոնալ դառնալ ցանկացող յուրաքանչյուր ուսանող պետք է գրադարանների հազար ու մի գրքեր մաշի: Իսկ ի՞նչ վիճակում են գտնվում...

ՍՈՒ՞Տ ԹԵ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱ

Յուրաքանչյուրս կյանքում գոնե մեկ անգամ ստել ենք։ Բայց մարդկանց մի տեսակ կա, որոնք միշտ ստում են, անկախ ամեն ինչից և անկախ ստի առարկայից։ 23-ամյա Արմինե Բադալյանի խոսքով բոլորս էլ ստում ենք, սակայն լինում են իրավիճակներ, երբ սուտը ընկալվում է որպես հարգանքի դրսևորում։ «Այն ուղղված է դիմացինին ցավ չպատճառելուն, հետևաբար մենք գնահատում ենք դիմացինին, այնպես որ սուտ ասվածը ոչ բոլոր կողմերից է բացասական»-ասաց Արմինեն։ Որոշ մասնագետներ պնդում են, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը օրական առնվազն 1-2 անգամ ստում են։ Շատ մարդիկ խաբում են ոչ միայն ուրիշներին, այլև՝ իրենց։ Հետազոտությունները ցույց են տվել, որ օրինակ, եթե ուսանողները խաբեությամբ պատասխաններ են ստանում թեստային առաջադրանքների համար և դրա շնորհիվ լավ գնահատականներ են ստանում, սկսում են գերագնահատել իրենց կարողությունները, չնայած հիշում են, որ պատասխաններն անազնիվ եղանակով են ստացել։ 25-ամյա Մանեի կարծիքով հնարավոր է նվազեցնել մեր կյանքում ստելու քանակը։ «Աշխատում եմ հնարավորինս քիչ ստել։ Օրվա ընթացքում լինում են պահեր, երբ ստացվում է, որ փոքրիկ ստեր են լինում, բայց դրանք նվազեցնելու համար ինքս ինձ վրա աշխատում եմ»-ասաց Մանեն։ Իսկ 20-ամյա Էլինա Աղայանի խոսքով իր մոտ անմտածված ստերի շարան է։ «Ամենաանհավանական ու չհաշվարկված ստեր եմ խոսում, որոնց համար հետո զղջում եմ, սակայն շարունակումեմ դա կրկնել ամեն րոպե»-ասաց Էլինան։ Հոգեբան Սաթեն Գրիգորյանը կարծում է, որ...

«ՄԱՐԴԻԿ ՄԻԱՅՆԱԿ ԵՆ ՔԱՆԻ ՈՐ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐ՝ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ»

Միայնության զգացողություն գրեթե բոլորիս կյանքում լինում է, սակայն լինում են դեպքեր, երբ դա «քրոնիկ» բնույթ է կրում։ Առավելապելապես այն դեպրեսիայի փոքրիկ դրսևորում է դիտարկվում։ 20-ամյա Ամալյա Գրիգորյանի կյանքում գրեթե այնպիսի պահ չի լինում, որ  միայնության զգացողություն չլինի։ «Ես ինձ անվերջ միայնակ եմ զգում, անգամ բազմաթիվ մարդկանցով շրջապատված լինելով։ Անգամ այն ժամանակ, երբ ինձ մտերիմ մարդիկ կողքիս են լինում, բայց ներսումս լինում է միայնության զգացողություն»,-ասաց Ամալյան։ Բի-Բի-Սի-ի հաղորդման համաձայն սոցիալական ցանցերը նույնպես խորացնում են միայնության զգացողությունը:...

ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԳՈՒՆ ՈՒ ՔԱՆԴՎԱԾ ՎԿԱՆԵՐԸ

Հին Երևանի պատկերը պահպանող շենքերը այնքան քիչ են, որ դրանցից յուրաքանչյուրի պահպանումն ու չքանդումը կենսական կարևորություն ունի: Նոր սերունդը իր հիշողության մեջ դժվարությամբ կարող...

ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՓԱՅԼՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ

Ավարտվեց սուսերամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը, որը տեղի էր ունենում Բուլղարիայում: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Մադոյանը Sputnik Armenia մամուլի...

«ՊԱՐԱՊ ՎԱԽՏԻ ԽԱՂԱԼԻՔ» ԹԵ՞ ՆՈՐԱՁԵՎ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Այսօր գրեթե ամեն օր և ամենուր տեսնում ենք մարդկանց, ովքեր անգամ փողոցով քայլելիս զբաղված են սմարթֆոնով։ Ի՞նչ ազդեցություն է այն ունենում և արժե՞ արդյոք...